Քաղաքականություն

Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում ՍԴ անդամների վերաբերյալ նախագիծն է

2 րոպեի ընթերցում

Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում ՍԴ անդամների վերաբերյալ նախագիծն է

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օրակարգում ՀայաստանիՀանրապետությանՍահմանադրությանփոփոխությաննախագիծը, որով առաջարկվում է սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարումը դադարեցնել:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է:

Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները եւ այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով: Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են եւ ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»,- նշված է նախագծում:

Փետրվարի 6-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ նախորդ նախագիծը հետ է կանչվել, և նախաձեռնողը նույնաբովանդակ նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում