Պատգամավորներն առաջարկում են ձմեռային անվադողերով չերթևեկող վարորդներին վարչական տույժի ենթարկել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Արթուր Դալլաքյանի և Արտյոմ Ծառուկյանի ներկայացրած փոփոխություններով առաջարկվում է վարչական տույժ կիրառել դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ձմեռային անվադողերով չերթևեկող վարորդների նկատմամբ:

«Առաջարկում ենք, որպեսզի դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում վարորդները պարտադիր վերազինվեն ձմեռային անվադողերով, ինչպես նաև վարելու ընթացքում միացված լինեն մոտակա լուսային լապտերները: Օրենքների նախագծերի փաթեթով սահմանվում է վարչական տույժ՝ 20 հազար ՀՀ դրամի չափով այն վարորդների նկատմամբ, ովքեր դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը չեն երթևեկի ձմեռային անվադողերով, և 5000 ՀՀ դրամի չափով, ովքեր կվարեն առանց մոտակա լուսային լապտերները միացնելու»,- ասաց Դալլաքյանը:

Կառավարության ներկայացուցիչ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանն առաջարկեց օրենքի նախագծից հանել մոտակա լուսային լապտերները չմիացնելու դեպքում սահմանվող վարչական տույժի հատվածը:

Հայերեն English

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել