Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք պահելու կասկածանքով. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
1 րոպեի ընթերցում
![Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք պահելու կասկածանքով. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/02/1003614.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու կամ պահելու կասկածանքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ, Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը տեղեկացրել էր, որ փետրվարի 4-ին Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողները բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին: