Հասարակական

Փաստաբանը հայտնում է Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու մասին

1 րոպեի ընթերցում

 Փաստաբանը հայտնում է Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու մասին

ԵՐԵՎԱՆ,4 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնում է Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում պաշտպանը ասաց, որ այս պահին գտնվում է ՀՀ ոստիկանության վարչական շենքի մոտ՝ հավելելով, որ այլ մանրամասներ չի կարող ասել:

Ավելի վաղ, Մակինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Հրատապ, Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողներն առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին: Գնում եմ այնտեղ՝ Նալբանդյան 130»:

«Արմենպրես»-ը փորձում է ոստիկանությունից ավելի մանրամասն տեղեկություն ստանալ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում