Հասարակական

Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործերով վերականգնվել է ավելի քան 4 մլրդ դրամ

1 րոպեի ընթերցում

Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործերով վերականգնվել է ավելի քան 4 մլրդ դրամ

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայության 2019 թվականի գործունեության ընթացքում վերականգնված գումարը կազմել է 4 մլրդ 331.9 մլն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:

«Միայն նախորդ տարվա վերականգնված գումարը 7 անգամ ավելի է, քան նախորդ 11 տարիների ընթացքում ծառայությունում քննված քրեական գործերով վերականգնված գումարը միասին վերցրած, որը կազմել է 597.6 միլիոն դրամ»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը դարձել է պետական, այն աճուրդի է դրվել 7,5 մլրդ դրամ մեկնարկային արժեքով:

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի իրավական գործառույթի իրականացման արդյունքում 2019 թվականին պետական բյուջե է գանձվել 50.9 մլրդ դրամ, որը 2018 թվականի ցուցանիշը գերազանցում է 60%-ով, 2017 թվականի ցուցանիշը՝ 90%-ով: Վարչապետը շեշտեց՝ սա թաքցված հարկերի հայտնաբերման գործընթացն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում