ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացնում Հրայր Թովմասյանի բնակարանում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն է իրականացնում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:
Ամրամ Մակինյանն այլ մանրամասներ չհայտնեց