Փաստ մեկնաբանությամբ

«Կոռուպցիայի ինդեքս 2019»-ում Հայաստանն ԱՊՀ երկրների շրջանում գրանցել է ամենամեծ առաջընթացը

1 րոպեի ընթերցում

 «Կոռուպցիայի ինդեքս 2019»-ում Հայաստանն ԱՊՀ երկրների շրջանում գրանցել է ամենամեծ առաջընթացը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության «Կոռուպցիայի ինդեքս 2019» ամենամյա զեկույցում, որն անդրադառնում է պետական հատվածում կոռուպցիային, Հայաստանն ԱՊՀ տարածաշրջանի երկրների թվում գրանցել է ամենամեծ առաջընթացը: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Զեկույցում ներառված է 180 երկիր, ԱՊՀ երկրների մեջ ամենամեծ առաջընթացը գրանցել է Հայաստանը՝ անցյալ տարվա 35 միավորի փոխարեն հավաքելով 42 միավոր 100 առավելագույնից և զբաղեցրել է 77-րդ հորիզոնականը՝ նախորդ 105-րդ հորիզոնականի փոխարեն: Այսինքն, մենք 28 կետով առաջընթաց ենք գրանցել: Զեկույցում նշվել է, որ հեղափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո Հայաստանը խոստումնալից հեռանկարներ ունի հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու ոլորտում ու չնայած նշված զարգացումներին, ոչ թափանցիկ հասարակական երևույթները խանգարում են կոռուպցիայի արմատական վերացմանը: Շեշտվել է, որ ժամանակ ու ռեսուրսներ կպահանջվեն կոռուպցիայի վերացման համար, իսկ հասարակությունը պետք է ավելի մեծ վստահություն ունենա դատական համակարգի և իրավապահ մարմինների աշխատանքի հանդեպ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում