Արսեն Թորոսյանը ՉԺՀ-ից կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար սահմանը փակելու կարիք չի տեսնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Չինաստանում ի հայտ եկած նոր վիրուսի՝ կորոնավիրուսի Հայաստան հնարավոր ներթափանցումը բացառելու նպատակով սահմանը փակելու կամ ուղևորահոսքը սահմանափակելու կարիք չի տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թորոսյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին:

«Մենք խորությամբ տեղյակ ենք իրադարձություններին, որոնք սկսվել են Չինաստանում: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ինտենսիվ քննարկումներ և հետազոտություններ են ընթանում միջազգային մակարդակով: Մի քանի ժամ առաջ ավարտվել է ԱՀԿ հատուկ ռեժիմով քննարկումը, որի ընթացքում որոշվել է, թե ինչպես է աշխարհն արձագանքելու այս նոր մարտահրավերին: Գիշերը, ժամը 22:00-ին տեղի է ունենալու հատուկ հայտարարություն, որին հետևում ենք: Մեր մասով կարող եմ ասել, որ տեղի է ունենում ժամանող ուղևորների ջերմաչափում: Այս պահին արձանագրված դեպքեր չունենք: Դեռ սահմաններ փակելու կամ ուղևորահոսքեր սահմանափակելու կարիք չունենք»,- ասաց Թորոսյանը:

Առողջապահության նախարարը հորդորեց սպասել իրենց գերատեսչության պաշտոնական տեղեկություններին:

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվը հունվարի 22-ի դրությամբ հասել է 9-ի, գրանցվել է վարակման 440 հաստատված դեպք: Վիրուսն արդեն տարածվել է Չինաստանի սահմաններից դուրս, վարակման դեպքեր են արձանագրվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Թաիլանդում, վարակման կասկածանքով դեպքեր են գրանցվել Սինգապուրում, Հոնկոնգում և Ավստրալիայում: Չինաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ վիրուսը մարդուց փոխանցվում է մարդու: Բժիշկների խոսքով՝ կորոնավիրուսի համար բնորոշ են այնպիսի ախտանիշեր, ինչպիսիք են հարբուխը, հազը, կոկորդի ցավը և կրծքի ճնշվածության զգացումը: Հնարավոր են նաև գլխացավերի և տենդի հայտնվելը, որը կարող է տևել մի քանի օր: Ռիսկի խմբում են թուլացած իմունային համակարգով անձինք, երեխաներն ու տարեցները: Նրանց մոտ դիտվում են թոքաբորբի ու բրոնխիտի նմանվող ախտանիշներ: Սակայն, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հունվարի 22-ին արտահերթ նիստ կանցկացնի Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ՝ պարզելու՝ բռնկումն արդյոք արտակարգ դրություն է ներկայացնում միջազգային մասշտաբի հասարակական առողջապահության բնագավառում:

Հայերեն English

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին