Մամուլի շենքում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Տուժածներ չկան, ոչ ոքի բժշկական հաստատություն տեղափոխելու կարիք չի եղել, սակայն առաջին իսկ րոպեներից մեր բժիշկները տեղում են»,-ասաց Թագուհի Ստեփանյանը:

Դեպքի վայրում աշխատող բժիշկները «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին, որ նույնիսկ տեղում օգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն չի եղել:

Շենքում գտնվողները տարհանվել են, տեղում աշխատում է ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունը հունվարի 18-ին՝ ժամը 11:47-ին, ահազանգ է ստացել այն մասին, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել:

Հայերեն Русский

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս