Հասարակական

Կուտոյանի դիակը հայտնաբերել է նրա կինը. տեղում աշխատում են դատաբժիշկները

3 րոպեի ընթերցում

Կուտոյանի դիակը հայտնաբերել է նրա կինը. տեղում աշխատում են դատաբժիշկները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության նախկինտնօրեն Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է նրա կինը: Ներկայում դեպքի վայրում աշխատում են դատաբժիշկները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 17-ին այս մասին ասաց ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետԱրթուր Մելիքյանը:

Լրագրողների հարցին՝ կան արդյոք վարկածներ, թե ինչ հանգամանքներում է Կուտոյանը ստացել հրազենային վիրավորում, Մելիքյանը պատասխանեց, որ ներկայումս քննչական գործողություններ են իրականացնում`մահվան հանգամանքները պարզելու համար:

«Դեպքի վայրի զննություն է կատարվում, որպեսզի կարողանամ պատասխանել ձեր հարցերին: Երբ բնակարան ենք եկել, դեպքի վայրում են եղել կինը և հայրը: Նախնական՝ այն, ինչ օպերատիվ ծառայողները ներկայացրին՝ կինն է դիակը հայտնաբերել: Դեպքի վայրի զննությանը մասնակցում են դատաբժիշկներ, որոնց զննությամբ կպարզենք քանի հրազենային վնասվածք է ստացել»,- ասաց Մելիքյանը:

Նա նշեց, որ գործին ներգրավված են գենետիկները, դատաբժիշկները և քրեագետները, վերծանվում ենտեղանքը նկարահանողտեսախցիկների տեսագրությունները: «Կվերջացնենք, ձեզ մանրամասները կհայտնենք»,- եզրափակեց Մելիքյանը՝ հաստատելով, որ դեպքի վայրում զենք եղել է:

Հունվարի 17-ինԵրևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկինտնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը: Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ:

Գեորգի Կուտոյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում: 2011թ. ՀՀ նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական: 2011-2014թթ. զբաղեցրել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 2016-2018թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում