Սպորտ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները 10 մարզիկով կմասնակցեն Նիսի միջազգային մրցաշարին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի հունահռոմեական ոճի  ըմբիշները 10 մարզիկով կմասնակցեն Նիսի միջազգային մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանին տարվա առաջին միջազգային մրցաշարին կմասնակցի 10 մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆրանսիական Նիս քաղաքում կայանալիք մրցաշարին Հայաստանը կներկայացնենՌուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը, Արթուր Շահինյանը (երկուսն էլ ՝97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ):

Ֆրանսիայի մրցաշարը կմեկնարկի հունվարի 18-ին և կեզրափակվի հաջորդ օրը` 19-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում