Նեանդերթալյան մարդն արհեստականորեն կրակ է ստացել.հայ հնագետների պեղումը միջազգային արդյունք է տվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հնագետները արձանագրել են հետաքրքիր արդյունք, որը վերաբերում է քարե դարին: «Լուսակերտ 1» հնագիտական հուշարձանում կատարվել է ուսումնասիրություն, հայտնաբերվել են ծանր անուշաբույր ածխաջրեր: Հատուկ հետազոտություններով փաստագրվել է, որ դրանք վկայում են կրակի ստացման օջախ ունենալու մասին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

«Խոսքը այն մշակութային շերտի մասին է, որը թողել է Նեանդերթալյան մարդը: Սա նորություն է նախամարդու ուսումնասիրության ոլորտում: Մինչ այս դիտարկումներն ընդունված էին այն տեսակետները, որը կրակը ստացել և օգտագործել է բանական մարդը: Նեանդերթալյան մարդը չէր կարողանում արհեստականորեն կրակ ստանալ: Այս հետազոտությունը ցույց տվեց, որ Նեանդերթալյան մարդը կարող էր կրակը արհեստականորեն ստանալ: Սա բավական լուրջ ուսումնասիրություն է, որ միջազգային նշանակության արդյունք ունի»,-ասաց Պավել Ավետիսյանը:

Հայաստանում գտնվող` նեանդերթալյան մարդու բնակատեղի հանդիսացող Լուսակերտի քարանձավի պեղումներն իրականացնում են հայ մասնագետները՝ ամերիկացի գիտնականների հետ համատեղ: Նրանք օրգանական նյութերի այրումից առաջացող միացությունների տվյալները համադրել են քարանձավի մոտակայքից վերցված տվյալների հետ: Պարզվել է, որ քարանձավում միշտ կրակ էր օգտագործվում այն դեպքում, երբ անտառային հրդեհներն այդ տեղանքում հազվադեպ երևույթ էին։ Նշանակում է՝ նեանդերթալյան մարդը կարողանում էր ինքնուրույն կրակ ստանալ։ Այս բացահայտումը հետաքրքիր ու կարևոր է նրանով, որ մինչև վերջերս հայտի էր, թե նեանդերթալացիները չեն կարողացել ինքնուրույն կրակ ստանալ, այլ այն ձեռք են բերել «բնության օգնությամբ»: Այսինքն՝ սպասել են, թե կայծակը երբ կհարվածի ծառին, և վերցրել են այրվող խանձափայտը ու խարույկ վառել:

Հայերեն العربية English Русский

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան