Հասարակական

Դատախազությունը մերժել է Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ պաշտպանի բողոքը

1 րոպեի ընթերցում

Դատախազությունը մերժել է Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ պաշտպանի բողոքը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատախազությունը մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ պաշտպան Ամրամ Մակինյանի բողոքը։Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը Սերժ Սարգսյանի գույքի վրա՝ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով կալանք է դրել: Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը բողոքարկել էր:

Հատուկ քննչական ծառայությունն ավարտել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը:Քրեական գործով կա ևս 4 մեղադրյալ, այդ թվում՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։

Դեկտեմբերի 4-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության` Սարգսյանը, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում