ԱԱԾ-ում գործում է օտարերկրյա ներդրումներին խոչընդոտող երևույթների դեմ պայքարի ստորաբաժանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԱԾ կառուցվածքային բարեփոխումների արդյունքում 2018 թ. հոկտեմբերից կազմավորված տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կազմում գործում է առանձին ստորաբաժանում, որի հիմնական գործառույթը օտարերկրյա ներդրումներին խոչընդոտող կոռուպցիոն երևույթների դեմ պայքարն է: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Ստորաբաժանումը զբաղվում է ներդրումների ընդհանուր պատկերի ուսումնասիրությամբ՝ առանձնացվում և վերլուծվում են ոլորտները, ամփոփվում են տվյալները, բացահայտվում են կոռուպցիայի առումով առավել ռիսկային ոլորտները:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտը պատրաստակամ է շարունակական աջակցություն ցուցաբերել բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորման, հավասար մրցակցային պայմանների ապահովման և տնտեսության իրական հատվածում ներդրումների խթանման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերին:

ՀՀ-ում օտարերկրյա ներդրումային ծրագրեր իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց ծրագրերի իրագործման ընթացքում պետական համակարգի որևէ մակարդակում կոռուպցիոն դրսևորման բախվելիս կարող են դիմել ՀՀ ԱԱԾ (հասցե՝ ք. Երևան, 0001, Նալբանդյան փողոց 104) կամ զանգահարել ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտ՝ +37415579193 հեռախոսահամարով կամ նամակով դիմելanti-corruption@sns.amէլեկտրոնային հասցեին:

Հայերեն العربية English Русский

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան