Հասարակական

Վրաստանի վարչապետը Սուրբծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է երկրի հայ քաղաքացիներին

1 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետը Սուրբծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է երկրի հայ քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել երկրի հայ քաղաքացիներին՝ Սուրբծննդյան տոնի կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի ուղերձը հրապարակված է Վրաստանի կառավարության պաշտոնական կայքում:

«Մեր բոլոր հայ քաղաքացիներին, որոնք այսօր նշում են Սուրբ ծնունդն ու Քրիստոսի հայտնության տոնը, ուրախ Սուրբ ծնունդ եմ մաղթում: Խաղաղություն, երջանկություն և բարգավաճում եմ մաղթում յուրաքանչյուր ընտանիքին: Սերն ու բարեկամությունը մեր ժողովուրդների միջև ամրացած է դարերով, և մենք շարունակելու ենք միասին կառուցել մեր երկիրը: Այս տոնական օրը մաղթում եմ ամենայն բարիք»,- ասված է շնորհավորական ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում