Հասարակական

Մայր Աթոռը ներկայացրել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների արարողությունների ժամանակացույցը

1 րոպեի ընթերցում

Մայր Աթոռը ներկայացրել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների արարողությունների ժամանակացույցը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը ներկայացրել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը: «Արմենպրես»-ը ներկայացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տրամադրած տեղեկությունը.

Դեկտեմբերի 31

ժամը 24:00-ին – Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի Բաց խորանին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,

Հունվարի 1

ժամը 10:00-ին - Սուրբ Պատարագ Ս. Գայանե վանքում,

Հունվարի 5

ժամը 17:30-ին - Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Ս. Պատարագ Ս. Գայանե վանքում,

Հունվարի 6

ժամը 10:30-ին - Հայրապետական Պատարագ և Ջրօրհնեքի կարգ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում,

Հունվարի 7

ժամը 10:30-ին` Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ Ս. Գայանե վանքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում