Սպորտ

Ըմբշամարտի հավաքականի մարզիչն անցնող տարվա արդյունքները բավարար է համարում 

1 րոպեի ընթերցում

Ըմբշամարտի հավաքականի մարզիչն անցնող տարվա արդյունքները բավարար է համարում 

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը 2019 թվականի արդյունքները գնահատեց բավարար:

«Ըմբիշների համար 2019 թվականը հագեցած էր պաշտոնական և ոչ պաշտոնական մրցաշարերով: Դժգոհ չեմ այն ամենից, ինչ արեցինք անցնող տարում, թեպետ գերազանց էլ չէր: Բավարար էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Սահակյանը:

Վերջինիս խոսքով` գալիք 2020 թվականն առավել կարևոր է և թիմի համար առաջնահերթությունը կտրվի օլիմպիական քվոտա տրամադրող մրցաշարերին:

Ըմբիշների համար 2020 թվականի կսկսվի ուսումնամարզական հավաքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում