Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դա իրավական հարց է. Կոպիրկինը քրեական գործերով անցնող նախկին պաշտոնյաների՝ ՌԴ-ում գտնվելու մասին

Դա իրավական հարց է. Կոպիրկինը քրեական գործերով անցնող նախկին 
պաշտոնյաների՝ ՌԴ-ում գտնվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել է Հայաստանում քրեական գործերով անցնող մի խումբ նախկին պաշտոնյաների՝ Ռուսաստանում գտնվելու մասին հարցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ հանդիպմանը դեսպանն ընդգծեց, որ դա իր համար ոչ թե քաղաքական, այլ իրավական տիրույթում գտնվող հարց է: 

«Ես այդ հարցի հետ կապված իմ դիրքորոշումն արդեն հայտնել եմ, ինձ համար այդ հարցը քաղաքական չէ, այլ իրավական է: Եվ հենց այդ տեսանկյունից էլ պետք է դրան նայել: Կան համապատասխան իրավաբանական գործիքներ, կոնվենցիաներ, երկու երկրների օրենսդրական նորմեր: Մեր երկրների գլխավոր դատախազություններում կան պրոֆեսիոնալ մասնագետներ, ովքեր միմյանց հետ շփվում են այդ հարցով: Եկեք հնարավորություն տանք, որ նրանք անեն դա»,- ասաց Սերգեյ Կոպիրկինը:  

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, Մարտի 1-ի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որոնց մեղադրանքներ են առաջադրվել Մարտի 1-ի քրեական գործով, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ մեղադրվող ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը գտնվում են Ռուսաստանում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]