Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քննարկվում Է Վրաստան Էրդողանի այցի հնարավորությունը

Քննարկվում Է Վրաստան Էրդողանի այցի հնարավորությունը
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող Է Վրաստան այցելել 2020 թվականի գարնանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասել Է Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջագավան: Բացի այդ, 2020 թվականի փետրվարին Անկարայում կկայանա Վրաստանի ու Թուրքիայի ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի նիստը:
«Մենք թուրքական կողմի հետ պայմսանավորվել ենք, որ, ենթադրաբար, փետրվարին կնշանակվի ռազմավարական հանձնաժողովի նիստն Անկարայում, իսկ այնուհետեւ, ենթադրաբար, մայիսին նախագահ Էրդողանը կայցելի Վրաստան: Ընթանում են բանակցություններ: Թուրքիան ոչ միայն լավ հարեւան Է, այլեւ ռազմավարական գործընկեր, որն ընդունում Է Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ ՆԱՏՕ-ին նրա անդամակցությունը»,- ասել Է դեսպանը:
Դեկտեմբերի 23-ին Թբիլիսիում ընթանում Է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովի, Մեւլյութ Չավուշօղլուի եւ Դավիթ Զալկալիանիի՝ թվով ութերորդ հանդիպումը, հաղորդել Է Sputnik-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am