Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բնակարանների գնման վկայագրեր կտրամադրվեն 2015-ին հրդեհից տուժած 7 ընտանիքի

Բնակարանների գնման վկայագրեր կտրամադրվեն 2015-ին հրդեհից տուժած 7 
ընտանիքի

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց որոշում, որով նախատեսվում է լուծել 2015 թ. դեկտեմբերի 22-ին Լոռու մարզի Գուգարք համայնքում տեղի ունեցած Էներգետիկների 3-րդ փողոցի 5 բազմաբնակարան տնակի հրդեհից տուժած քաղաքացիներին բնակարանային խնդիրը: 

Հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել են տնակի 7 ընտանիքի բնակարաները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հիմնավորման համաձայն՝ բնակիչները գտնվում են սոցիալապես անապահով վիճակում և մեծամասամբ բնակվել են վարձով՝ մարզպետարանի և համայնքապետարանի տրամադրած միջոցներով: Որոշմամբ նախատեսվում է բնակարանների գնման վկայագրեր տրամադրել այդ ընտանիքներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am