Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ցանցում հայտնվել են «Կատուները» ֆիլմի ցուցադրության առաջին արձագանքները

Ցանցում հայտնվել են «Կատուները» ֆիլմի ցուցադրության առաջին արձագանքները

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում «Կատուների» պրեմիերային ցուցադրության առաջին արձագանքներն են հայտնվել ցանցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Independent-ը:

Ռեժիսոր Թոմ Հոփերը ֆիլմի վրա աշխատանքն ավարտել Է Նյու Յորքում ժապավենի պրեմիերայից ընդամենը 12 ժամ առաջ: Դրան ներկա են եղել նկարահանումներին մասնակցած աստղերը՝ Թեյլոր Սվիֆթը, Իդրիս Էլբան եւ Ջենիֆեր Հադսոնը:

Կինոնկարն սկսել Էին լայնորեն քննարկել արդեն առաջին թրեյլերից հետո, որը թողարկվել Էր ամռանը: Բազմաթիվ օգտատերերի տարօրինակ թվացին կատուների ու մարդկանց հիբրիդները, որոնք ստեղծվել են համակարգչային անիմացիայի օգնությամբ: Առաջին հանդիսականները տարակարծիք են:

«Կատուները» ֆիլմն ամենատարօրինակ, շփոթեցնող, զարմանալի, մոգական երեույթ Է, որը ես երբեւիցե տեսել եմ կինոյում «…» վստահ եմ, որ այն արժե դիտել»,-Twitter-ում գրել Է Ալան Հենրին BroadwayWorld.com.-ից: Full Circle Line-ից Մարկոս Մելենդեսը ժապավենը համարել Է «առանձնահատուկ եւ բացառիկ»: «Ամենավատն այն Է, որ «Կատուներում» լավագույն դերը խաղացել Է Ջեյսոն Դերուլոն»,-մեկնաբանել Է Քիթոն Քիլդը՝ Vogue-ից: Մեծ Բրիտանիայում ֆիլմը մեծ Էկրանին կցուցադրեն դեկտեմբերի 20-ին, իսկ Ռուսաստանում՝ հունվարի 2-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am