Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունվար

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների փոխանցումը

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների փոխանցումը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից դեկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում կատարվել է ներնետում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, ծառայողների կողմից անմիջապես իրականացված տեղազննության արդյունքում արգելագոտու և տեղամասերից մեկի միջնամասից հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ, որին ծանրությունն ապահովելու համար կպչուն ժապավենով ամրացված է եղել պտուտակ և մարտկոց։

Փաթեթում առկա են եղել ներարկիչ՝ լցված անհիդրիդ հիշեցնող 8 մլգ դեղին հեղուկով, անհայտ ծագմամբ, հավանաբար հոգեմետ հանդիսացող, 10 սպիտակ, 0․1 գրամանոց դեղահաբեր, 16․6 գր․ ընդհանուր քաշով թմրամիջոց հիշեցնող, ափիոնանման, ինչպես նաև մետամֆետամինին նմանվող, 1 գր․ ընդհանուր քաշով սպիտակ զանգվածներ։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ