Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

Դեկտեմբերի 9-ից 15-ը հայտնաբերվել է ոչ սթափ 69 վարորդ

Դեկտեմբերի 9-ից 15-ը հայտնաբերվել է ոչ սթափ 69 վարորդ

ԵՐԵՎԱն, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները դեկտեմբերի 9-ից 15-ը  ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 180 մեքենա, որոնցից 22-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսենրի վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործվող 84 մեքենա։ 42-ի վարորդները խախտումը վերացրել են՝ տեղում պոկելով դիմապակու թաղանթը։ Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 86 մեքենա։

47-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։ Բացի այդ հայտնաբերվել է առանց համարանիշերի շահագործվող 3, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 82, թաղանթապատված դիմապակիով` 89 տրանսպաորտային միջոց։ 36 վարորդ տուգանվել է երթևեկելիս մեքենայից տարբեր իրեր և առարկաներ փողոց նետելու համար։ Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ