Ռումյան Հովսեփյանը մասնակցեց ակումբի խաղին
19:21, 14 Դեկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Ռումյան Հովսեփյանը մասնակցել է ակումբի խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բուլղարիայի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում «Արդա»-ն արտագնա խաղում մրցեց «Սև ծով»-ի հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից Ռումյան Հովսեփյանը «Արդա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 62-րդ րոպեին:
«Արդա»-ն մրցաշարային աղյուսակում 7-րդն է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում