Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին

Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: 

Հակոբ Արշակյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ,  նշել, որ տպավորված է բարձր տեխնոլոգիական ոլորտում Ռումինիայի ունեցած զարգացումներով։ Նախարարն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև գործակցության մեծ հնարավորություններն ակնհայտ են, և հայկական կողմը բաց է և պատրաստակամ համագործակցության համար։
Դեսպան Կորնել Իոնեսկուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, անդրադարձել է Ռումինիայում հայկական համայնքի դերին, նշել, որ չնայած համեմատաբար փոքր թվաքանակին՝ այն բավական մեծ գործունեություն ունի Ռումինիայի քաղաքական, գիտական ու մշակութային կյանքում, և բոլոր ժամանակներում ռումինական իշխանությունները գնահատել և կարևոր նշանակություն են տվել այնտեղ ապրող հայերին։ Դրա վառ ապացույցներից մեկն այն է, որ Ռումինիայում գործում է հայագիտական ինստիտուտ, Բուխարեստի կենտրոնում հայկական փողոց ու եկեղեցի կա։
Դեսպանը նշել է նաև,  որ Ռումինիայում մեծ տեղ ու նշանակություն է տրվում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը, և այս ուղղությամբ կարող են համագործակցության արդյունավետ հեռանկարներ լինել։ 
Հակոբ Արշակյանը համառոտ ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն ծրագրերը, որտեղ կան համագործակցության հնարավորություններ։ Մասնավորապես՝ անդրադարձել է տեխնոլոգիական ցուցահանդեսներում երկու երկրների ընկերությունների մասնակցության կարևորությանը։ Նախարարը նշել է, որ Հայաստանում տեխնոլոգիական կարևոր ցուցահանդեսներից են «Digitec EXPO»-ն և «ArmHighTech EXPO»-ն, ներկայացրել է դրանց առանձնահատկությունները, և հույս հայտնել, որ առաջիկայում իրենց տաղավարով դրանցում մասնակցություն կունենան նաև ռումինական ընկերությունները։ 
Դեսպան Կորնել Իոնեսկուն նշել է, որ անչափ կարևորում է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացումը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացումն ու համագործակցության խորացումը։ Նա ընդգծել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցության խորացման կարևորությունը, նշել, որ համագործակցության առաջարկները կներկայացնի հնարավոր բոլոր  գործընկերներին, շահագրգիռ կողմերին և իր լիազորությունների շրջանակներում կնպաստի՝ երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլոտում հասնելու  դրական արդյունքների։ 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am