Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԺ-ն միաձայն վավերացրեց Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին կոնվենցիան

ԱԺ-ն միաձայն վավերացրեց Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության 
մասին կոնվենցիան

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը միաձայն վավերացրեց «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում այս մասին հարցը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

«Փաստաթուղթը ստորագրվել է 1988 թվականի հունվարի 25-ին՝ Ստրասբուրգում: Կոնվենցիան մշակել են Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպությունն ու Եվրոպայի Խորհուրդը: 2010 թվականին այն լրամշակվել է համապատասխան Արձանագրությամբ: Կոնվենցիան ստորագրել է ավելի քան 100 երկիր»,- ասաց նախարարի տեղակալը:

Արման Պողոսյանի խոսքով` կոնվենցիայի հիմնական նպատակը միջազգային համագործակցության համար բարենպաստ պայմանների ստեղծումն է: Կողմերը միմյանց տրամադրում են հարկային հարցերով վարչական աջակցություն, որն ընդգրկում է տեղեկությունների փոխանակում, աջակցությունը բռնագանձման, այդ թվում՝ ապահովման միջոցների կիրառման հարցում և փաստաթղթերի հանձնում: Վարչական աջակցություն է տրամադրվում անկախ տվյալ անձի՝ այդ կողմի կամ որևէ այլ պետության ռեզիդենտ կամ քաղաքացի լինելու հանգամանքից:

Կոնվենցիան ներառում է հարկային համագործակցության գրեթե բոլոր ձևերը՝ հարկային պարտավորությունների գնահատում, հավաքագրում, հարկերից խուսափելու և հարկեր չվճարելու դեմ պայքարի մեխանիզմների մշակում, տեղեկությունների փոխանակում և այլն:

«Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) վավերացնելու մասին հարցն ընդունվեց միաձայն՝ 106 կողմ ձայնով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am