Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրանսիայում, ութերորդ օրն Է՝ շարունակվում Է տրանսպորտի աշխատողների գործադուլը

Ֆրանսիայում, ութերորդ օրն Է՝ շարունակվում Է տրանսպորտի աշխատողների գործադուլը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մայրաքաղաք տանող ճանապարհներին ավտոմոբիլային խցանումներն ավելի քան 400 կիլոմետրի են հասնում տրանսպորտի աշխատողների համազգային գործադուլի ութերորդ օրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 12-ին հայտնել Է France Info ռադիոկայանը:

Նրա տվյալներով՝ ութերորդ օրն անընդմեջ Փարիզի մետրոյի 16 ուղեգծերից չեն գործում տասը, եւս չորսը ուղեւորներին ընդունում են միայն պիկ ժամերին: Մշտապես աշխատում են միայն մետրոյի լիովին ավտոմատացված երկու ուղեգծեր:

Դեկտեմբերի 12-ին գործադուլավորներն ամբողջությամբ արգելափակել են մայրաքաղաքի ավտոբուսների վեց հավաքակայան եւ մասնակիորեն՝ եւս տասը: Փարիզում առավոտյան երթուղիներ են դուրս եկել տրամվայների ու ավտոբուսների կեսից պակասը: TGV ճեպընթացների միայն քառորդ մասն Է երկաթուղային հաղորդակցություն ապահովում Ֆրանսիայի խոշոր քաղաքների միջեւ:

RER քաղաքային Էլեկտրագնացքների թիվը բնականոն առավոտվա համեմատությամբ կրճատվել Է կիսով չափ: Փարիզի տարածաշրջանում երթեւեկում Է մերձքաղաքային Էլեկտրագնացքների ու գնացքների ոչ ավելի, քան 25 տոկոսը: Դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հանդես Է եկել կենսաթոշակային համակարգի նախատեսվող բարեփոխման առանձնահատկությունների շարադրմամբ: Նա հայտնել Է, որ առաջիկա տարիներին թոշակներն ամբողջ ծավալով հնարավոր կլինի ստանալ ոչ թե 62, այլ 64 տարեկանից: Կչեղարկվեն ներկայում գոյություն ունեցող երկու տասնյակ հատուկ կենսաթոշակային ռեժիմներ, ինչի հետեւանքով իրենց արտոնություններից եւ վաղ կենսաթոշակի անցնելուց կզրկվեն, մասնավորապես, պետական տրանսպորտային ձեռնարկությունների աշխատողները:

Դա առաջ Է բերել արհմիությունների բուռն վրդովմունքը: Նրանք անհապաղ հայտարարել են, որ ոչ միայն կշարունակեն, այլեւ «կխստացնեն» գործադուլները: Մասնավորապես, երկրում բողոքների խոշոր համազգային օր կանցկացվի դեկտեմբերի 17-ին: Կա այն բանի հավանականությունը, որ գործադուլները կշարունակվեն նաեւ Սուրբծննդյան տոների օրերին: Դեկտեմբերի 12-ին այս սպառնալիքով հանդես Է եկել Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am