Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախարարությունում կայացել է սուր շնչառական վարակների առկա իրավիճակին նվիրված քննարկում

Նախարարությունում կայացել է սուր շնչառական վարակների առկա իրավիճակին 
նվիրված քննարկում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարությունում կազմակերպվել է աշխատանքային քննարկում՝ նվիրված գրիպի և սուր շնչառական վարակների առկա իրավիճակին և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, քննարկումն անցկացրել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, որին մասնակցել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ինչպես նաև Երևանի առանձին բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Կարևորելով այս հանդիպումը՝ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ընդգծել է յուրաքանչյուր կառույցի մասնակցությունն ու դերակատարումը գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելման գործընթացում:

Քննարկմանը զեկույցով հանդես է եկել ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը, ներկայացրել է հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների առկա իրավիճակը, հոսպիտալացված և պոլիլինիկական կազմակերպություններ դիմելիության պատկերը,  տեղեկացրել գրիպի շրջանառող հարուցիչների մասին, ինչպես նաև անդրադարձել է կրթական հաստատություններում ջերմային ռեժիմի ապահովման ուղղությամբ իրականացվող մշտադիտարկմանը:

Ներկաներն անդրադարձել են մի շարք հարցերի, այդ թվում քննարկվել են տոնական օրերին հանրապետության պոլիկլինիկական կազմակերպություններում հերթապահությունների սահմանման հնարավորությունները, բժշկական օգնությանն ու սպասարկմանն առնչվող մանրամասները:

«Նախարարի հրամանով սահմանված են մի շարք միջոցառումներ` համաճարակային հիվանդություններին համատեղ ուժերով դիմակայելու և այդ հիվանդությունները նվազագույնին հասցնելու ուղղությամբ»,- ասել է Լենա Նանուշյանը` հորդորելով բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներին սերտորեն համագործակցել նաև մարզերի գործընկերների հետ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am