Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աշխատանքներ են տարվում Գյումրու հեռուստաալիքների խանգարումների աղբյուրը հայտնաբերելու ուղղությամբ

Աշխատանքներ են տարվում Գյումրու հեռուստաալիքների խանգարումների աղբյուրը 
հայտնաբերելու ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀՌՑ» ՓԲ ընկերության Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցները դեկտեմբերի 7-ին և 8-ին Գյումրի քաղաքի Կարսի խճուղու հարակից տարածքների, ինչպես նաև Առափի և Բասեն համայնքների բնակչությունից ստացել են բազմաթիվ ահազանգեր Գյումրու հեռուստակայանից հեռուստաալիքների անբավարար ընդունման վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, դեկտեմբերի 9-ին ընկերության մասնագետների կողմից  նշված տարածքներում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հեռուստաալիքների անբավարար ընդունումը պայմանավորված է տարածքում առկա էլեկտրամագնիսական խանգարումներով: 
«ՀՀՌՑ» ՓԲ ընկերությունը դիմել է պատասխանատու կառույցին՝ «ՀՀԿ» ՊՈԱԿ-ին՝ էլեկտրամագնիսական խանգարումների աղբյուրը հայտնաբերելու նպատակով:  Այս պահին ՊՈԱԿ-ի մասնագետները իրականացնում են համապատասխան ուսումնասիրություններ: 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am