Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ալեն Սիմոնյանը հանրապետական նախկին պատգամավորների հետ զրույցից գաղտնիք բացեց

Ալեն Սիմոնյանը հանրապետական նախկին պատգամավորների հետ զրույցից գաղտնիք 
բացեց

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը 2018-ի հոկտեմբերի 2-ի իրադարձություններին առնչվող գաղտնիք բացեց` նշելով, որ դրանից առաջ ՀՀԿ-ական երկու պատգամավոր իրեն նախազգուշացրել են, որ ինչ-որ բան է տեղի ունենալու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիմոնյանն այս մասին խոսեց խորհրդարանական ճեպազրույցներում:

«Ուզում եմ գաղտնիք բացել: Հոկտեմբերի 2-ից մի քանի օր առաջ Ազգային ժողովի բակում տեղի էր ունենում խորհրդարանի 100-ամյակին նվիրված միջոցառում, որին հրավիրված էի նաև ես: Եվ այնտեղ Հանրապետական կուսակցության այն ժամանակվա պատգամավորներից երկուսն ինձ ասացին հետևյալը` ոչինչ քիչ մնաց, մենք ձեզ թերագնահատեցինք, բայց հիմա դուք եք մեզ թերագնահատում, կտեսնեք, թե մի քանի օր անց ինչ կլինի»,-ասաց Սիմոնյանը:

Նա նշեց` այդ ժամանակ ինքը չի հասկացել, թե ինչի մասին է խոսքը, սակայն հետո դրան հաջորդել են անցյալ տարվա հոկտեմբերի 2-ի իրադարձությունները, որոնց ժամանակ, Սիմոնյանի գնահատմամբ, փորձ արվեց կանգնեցնել այն ամենը, ինչ սկսվել էր Հայաստանում:

Ազգային ժողովը 2018-ի հոկտեմբերին ժամը 19:30-ն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունել էր Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն՝ Ազգային ժողովի նիստի աշխատանքները որևէ պատճառով խոչընդոտելու դեպքում այն կարող է ընդհատված համարել: ԱԺ-ն նախագիծն ընդունել էր բողոքի ցույցերի ներքո: ԱԺ նիստի ընթացքում խորհրդարանի շենքի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ, լսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը, հավաքվել են իրենց բողոքն արտահայտելու այդ նախագծի դեմ: Քվեարկությունն իրականացվել էր ոչ քարտերով, այլ ձեռքով: Նախագծին կողմ էին քվեարկել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am