Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ոստիկանները բացահայտել են Գյումրիում կատարված դանակահարությունը

Ոստիկանները բացահայտել են Գյումրիում կատարված դանակահարությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Մուշի և Ախուրյանի բաժինների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում բացահայտվել է Գյուրմրիում դեկտեմբերի 7-ին կատարված դանակահարության դեպքը։ Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Դեկտեմբերի 7-ին, ժամը 16-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավաքնդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով Գյումրիի Շարլ Ազնավուրի անվան հրապարակից հիվանդանոց է տեղափոխել 47-ամյա մի տղամարդ:

Օպերատիվ խումբը բժշկական կենտրոն էր մեկնել: Սակայն տուժողն ի վիճակի չէր եղել բացատրություն տալու:

Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:

Մարմնական վնասվածքների բնույթն հուշում էր, որ նրան դանակահարել են: Իսկ թե ով, որտեղ` իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ, պարզվեց հաղորդումից երկու օր անց:
Բացահայտման ուղղությամբ ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ դեկտեմբերի 7-ին, ժամը 15.30-ին, Գյումրիի Շչերբինայի փողոցի սկզբնամասում` կոշկի վերանորոգման կրպակի մոտ, վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով տուժողին մարմնական վնասվածք էր պատճառել Կոշտոյան փողոցի 65-ամյա մի բնակիչ:

Դեկտեմբերի 9-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am