ՀՀ-ում Մեքսիկայի հյուպատոսը ներկա է գտնվել Ֆրիդա Կալոյի լուսանկարների ցուցահանդեսին
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանը մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում ներկա է գտնվել մեքսիկացի հայտնի գեղանկարչուհի Ֆրիդա Կալոյի կյանքը ներկայացնող լուսանկարների ցուցահանդեսին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Երևանի մետրոպոլիտենի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«Դեկտեմբերի 10-ին Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանն ու Հայաստանում Մեքսիկայի Միացյալ Նահանգների պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանը շրջել են մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում, որտեղ ներկայացված էր մեքսիկացի հայտնի գեղանկարչուհի Ֆրիդա Կալոյի կյանքը ներկայացնող լուսանկարների ցուցահանդեսը»,- նշված է հրապարակման մեջ:
Ցուցահանդեսը կազմակերպվել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների պատվավոր հյուպատոսության աջակցությամբ՝ «Ավեստը մետրոյում» նախագծի շրջանակում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում