Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դեկտեմբերի 10-ին սպասվող իրադարձությունները

Դեկտեմբերի 10-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Երևանում կանցկացվի «Փաստաբանների գործունեության ընթացակարգային և ինստիտուցիոնալ ձևաչափի առկա մարտահրավերները» խորագրով գիտաժողով:

Արցախի նախկին վարչապետ, Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը կհանդիպի լրագրողների հետ: Նա կանդրադառնա ներքին, արտաքին քաղաքական հարցերին:

Այսօր պարզ կդառնա, թե ինչ միջոցառումներ են նախատեսված տոնական օրերին: Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, հրավիրված մամուլի ասուլիսում,  կներկայացնի մանրամասներ:

ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա «Փրկություն» հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների կենտրոնի անդամների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

Նոր տեխնոլոգիաները Երևան քաղաքի պատմության թանգարանում: Այսօր կկայանա «Կենդանի նկար» ծրագրի շնորհանդեսը, որի շրջանակում նոր տեխնոլոգիաներով կհանրահռչակվի «Երևանի շինարարներ» կտավը:

Դեկտեմբերի 12-21-ը Երևանում կկայանա Ճապոնական ֆիլմերի 14-րդ փառատոնը  «Մոսկվա» կինոթատրոնում        այսօր հրավիրված մամուլի ասուլիսում կներկայացվեն մանրամասներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am