Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բացահայտվել են տարբեր մարզերում ավտոմեքենաներից կատարված գողությունների հինգ տասնյակ դեպքեր

Բացահայտվել են տարբեր մարզերում ավտոմեքենաներից կատարված գողությունների 
հինգ տասնյակ դեպքեր

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է կազմակեպված խմբի կողմից մարզերում ավտոմեքենաներից կատարված գողությունների հինգ տասնյակ դեպքեր: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեղադրանք է առաջադրվել 3 անձի:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1988թ., ուրիշի զգալի չափերի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով հասակակցի և մեկ այլ՝ 23-ամյա երիտասարդի հետ, 2018թ. դեկտեմբերից մինչև 2019թ. հունվարի 21-ն ընկած ժամանակահատվածում, իր վարման տակ գտնվող ավտոմեքենաներով, վերջիններիս տեղափոխել է ՀՀ տարբեր մարզեր, որտեղ շենքերի բակում կայանված «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներից կատարել են էլեկտրական մարտկոցների հափշտակություն՝ քաղաքացիներին պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1988թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (50 դրվագ), իսկ 23-ամյա երիտասարդին և 1988թ. ծնված մյուս տղամարդուն՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (50 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am