Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Կիեւում գնահատել են Փարիզի բանակցությունների արդյունքները

Կիեւում գնահատել են Փարիզի բանակցությունների արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նորմանդական գագաթնաժողովի» անցկացումն Ուկրաինայի նախագահի դիվանագիտական հաջողությունն Է: Այդ մասին հայտարարել Է Ուկրաինայի վարչապետ Ալեքսանդր Գոնչարուկը Facebook-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկարատեւ ընդմիջումից հետո պաշտոնական Կիեւի մասնակցությունը բանակցություններին մեծ առաջընթաց Է դարձել Դոնբասի հակամարտության կարգավորման համար: Գոնչարուկը հայտարարել Է, որ Ուկրաինայի ղեկավարը կշարունակի պայքարել հանուն խաղաղության եւ «հանուն Ուկրաինայի տարածքների վերադարձման»:
Վարչապետը կարծում Է, որ գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնություններից ամենագլխավորը կալանավորների եւ բռնված անձանց փոխանակումն Է «բոլորին՝ բոլորով» սկզբունքով: Նա նշել Է, որ «72 ուկրաինացիներ կարող են շուտով վերադառնալ տուն»:
Գոնչարուկը հավելել Է, որ բաց Է մնում Կիեւի կողմից Դոնբասում ռուս-ուկրաինական սահմանի հատվածի նկատմամբ վերահսկողության վերականգնման հարցը: «Ուկրաինայի դիրքորոշումն Է՝ նախ լիակատար անվտանգություն, որը չի կարող գոյություն ունենալ առանց սահմանի նկատմամբ վերահսկողության: Այնուհետեւ ընտրություններ: Այս թեման վերստին տեղ կգտնի 4 ամիս անց հաջորդ հանդիպման օրակարգում»,- գրել Է նա:
Դրա հետ մեկտեղ իր Telegram-կանալում ուկրաինացի քաղաքական գործիչը, գնահատելով բանակցությունների արդյունքները, ընդգծել Է, որ «Վլադիմիր Զելենսկու թիմը Փարիզում լուրջ քայլ Է կատարել Դոնբասում պատերազմի ավարտման ուղղությամբ»:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am