Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Լեգենդար Take 6-ը համերգ կնվիրի Մալխասի 75-ամյակին

Լեգենդար Take 6-ը համերգ կնվիրի Մալխասի 75-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 18-ին, ժամը 19։30 կկայանա Գրեմմիի 10-ակի դափնեկիր, լեգենդար Take 6 ակապելա խմբի համերգը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ աշխարհում ամենաշատ մրցանակներ նվաճած այս կոլեկտիվը մեր երկրում ելույթ է ունենալու առաջին անգամ: Հատկանշական է, որ ակապելա խմբի համերգը նվիրվում է ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-րդ տարեդարձին:

Գրեմմիի 10-ակի, Dove մրցանակի 10-ակի դափնեկիր, ինչպես նաև այլ հեղինակավոր մրցանակներ նվաճած ամերիկյան վոկալ սեքստետը կատարում է ակապելա գործեր՝ հիմնականում հոգևոր երաժշտություն: Խումբը դրանում ինտեգրում է ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից R&B, փոփ երաժշտության էլեմենտներ:

Խումբը ձևավորվել է 1980 թվականին՝ Օուքվուդ համալսարանի ուսանողների կողմից: Կոլեկտիվի նշանաբանն է. «Եկեք սարեր շուռ տանք»:

Երևանյան համերգին հայ ունկնդիրը Take 6-ի կատարմամբ կվայելի ինքնատիպ ստեղծագործություններ: Ծրագրում խմբի լավագույն կատարումների ծաղկաքաղն է լինելու:

Բացի այդ, դեկտեմբերի 25-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում էլ կկայանա հոբելյանական երեկո՝ կրկին նվիրված Լևոն Մալխասյանի 75-ամյակին: Երեկոյի ընթացքում հանդես կգան Մալխասը և նրա ընկերները:

Հավելենք, որ համերգների կազմակերպիչը Prime Production-ն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am