Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

38 մարդու փոխադրող չիլիական ինքնաթիռը կործանվել Է

38 մարդու փոխադրող չիլիական ինքնաթիռը կործանվել Է

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիլիի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որը կորել Էր Անտարկտիդա ուղեւորվելու ճանապարհին, կործանվել Է: Այդ մասին դեկտեմբերի 10-ին հայտարարել Է հանրապետության ՌՕՈւ-ի մամուլի ծառայությունը:

«ՌՕՈւ-ն հայտնում Է, որ Hercules C130 ինքնաթիռը ռադիոկապի կորստից յոթ ժամ անց համարվում Է կործանված»,- ասված Է հաղորդագրության մեջ: «Այն գոտում, որտեղ կորել Է կապն ինքնաթիռի հետ շարունակվում Է որոնողական գործողությունը հնարավոր փրկվածներին փրկելու նպատակով»,- հայտնել են Չիլիի ՌՕՈւ-ի մամուլի ծառայությունում:

Ինքնաթիռը ռադիոկապը կորցրել Է Երեւանի ժամանակով դեկտեմբերի 10-ին ժամը 01:13-ին, երբ Պունտա Արենաս քաղաքի ռազմաօդային ռազմակայանից ուղեւորվում Էր նախագահ Էդուարդո Ֆրեյ Մոնտալվայի անվան անտարկտիդյան բազա: ՌՕՈւ-ի տվյալներով « Hercules C130 օդանավում գտնվում Է 38 մարդ, որոնցից 17-ն անձնակազմի անդամներն են, 21-ը՝ ուղեւորներ»:

Օդանավում գտնվող անձնակազմը պետք Է ստուգեր այն խողովակաշարը, որով վառելիք Է մատակարարվում բազային: Չիլիի նախագահ Սեբաստիան Պինիերան հայտնել Է, որ ուղեւորվում Է Սերիլիոս մայրաքաղաքային կոմունայի ռազմաօդային բազա, որտեղ տեղավորված Է հանրապետության ՌՕՈւ-ի հրամանատարությունը, կորած ինքնաթիռի հետ կապված իրադրության մոնիթորինգի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am