Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունվար

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ի՞նչ հարցեր կարող է կարգավորել Պոլսո Հայոց պատրիարքը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ի՞նչ հարցեր կարող է կարգավորել Պոլսո 
Հայոց պատրիարքը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Պոլսո հայ համայնքում դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից պատրաստված Պատրիարքի կանոնադրությունում սահմանվել է, որ պատրիարքի թեկնածու կարող են լինեն միայն Պոլսո պատրիարքական աթոռին ենթակա եպիսկոպոսները։ Սրա արդյունքում ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող թեկնածուների քանակը խիստ սահմանափակվել է:

«Թուրքական կողմը, փաստորեն, մեթոդ է մշակել, խաղի կանոններ է սահմանել, որոնց պոլսահայ համայնքի մի մասը համաձայն չէ: Բայց ունենք, այն ինչ ունենք: Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ու Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն  համաձայնել են խաղալ նրանց սահմանած կանոններով, եւ երեւի թե կասկած չկա, որ Մաշալյանն է դառնալու պարտրիարք»,- «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ» ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը:

Գաբրիելյանն ասում է, որ հարեւան երկրը խաղի այդ կանոններն է սահմանել, որ պատրիարք դառնա, այսպես ասած, ներսի մարդ, ով կհամաձայնի խաղալ այդ կանոններով ու արտաքին միջամտությունը կբացառվի: Այս ամենից բացի, Հայկ Գաբրիելյանը կոչ է անում հաշվի առնել, թե որ երկրում ու ինչ պայմաններում է աշխատելու պատրիարքը. «Հասկանելի է, որ շատ  մեծ անկախություն չունի՝ ճնշումների  տակ է լինելու, բայց ցանկության կամ կամքի առկայության դեպքում, հայությանն առնչվող հարցերում պատրիարքը մեծ դեր կարող է խաղալ»: Թուրքագետը նկատում է որ, օրինակ, հայկական պատմամշակութային ժառանգության հարցը կարող է բարձրացնել: Բանն այն է, որ հայկական պատմամշակութային ժառանգությանն ամենամեծ վնասը հասցնում են գանձագողերը: Բացի այդ, մի քանի այլ հարց է բարձրացնում, որոնք պատրիարքը կարող է լուծել:

Նրա խոսքերով, պատրիարքը պետք է զբաղվի Հայաստանից տարբեր նպատակներով Թուրքիա մեկնող հայերի անվտանգության հարցերով եւ այլն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ