Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունվար

Ոստիկանները բացահայտել են զենքի սպառնալիքով կատարված ավազակային հարձակումները

Ոստիկանները բացահայտել են զենքի սպառնալիքով կատարված ավազակային 
հարձակումները

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը հայտնում է Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում զենքի գործադրմամբ կատարված ավազակային հարձակումների բացահայտման մասին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 6-ը Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում 5 ավազակային հարձակում է կատարվել, որոնց առնչությամբ հարուցվել էին քրեական գործեր: «Իրավապահները հնարավոր բոլոր միջոցներով փորձում էին գտնել հանցագործներին:

Առաջին դեպքն Արմավիրի մարզում էր եղել: Նոյեմբերի 30-ին դիմակավորված երկու անձ մտել էին Մյասնիկյան գյուղի մթերային խանութն ու ատրճանակի նմանվող առարկայով սպառնալով` գումար պահանջել: Հափշտակել էին դրամարկղից` փող, նոութբուք և երկու բջջային հեռախոս: Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները բացահայտման ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկում, երբ ավազակային հարձակման նոր դեպք գրանցվեց` այս անգամ արդեն ոստիկանության Կոտայքի բաժնում:

Դեկտեմբերի 1-ին դարձյալ երկու դիմակավոր մտել էին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շուրջօրյա գործող մթերային խանութ և հրազենի նման առարկայի սպառնալիքով` փող ու բջջային հեռախոս հափշտակել: Հաղորդումը ստանալուն պես իրավապահները դեպքի վայր մեկնեցին, ուսումնասիրեցին` որտեղից ինչ են հափշտակել, զրուցեցին տուժողի հետ:

Երկու օր անց ավազակայի հարձակման վերաբերյալ մեկ այլ հաղորդում էլ ոստիկանության Մաշտոցի բաժնում գրանցվեց: Երկու դիմակավորված անձ մտել էին Դավիթաշենի հանրախանութներից մեկը, դանակի և ատրճանակի նման առարկայի սպառնալիքով` դրմարկղից գումար հափշտակել:

Չորրորդ դեպքը դեկտեմբերի 5-ին Քանաքեռ-Զեյթունի վարչական տարածքում էր կատարվել: Երեք դիմակավորված անձ ատրճանակի նման առարկայի, դանակի և Էլեկտարհարող սարքի սպառնալիքով բենզալցակայանից փող, համակարգիչ ու երեք բջջային հեռախոս էին հափշտակել:

Վերջին դեպքը Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում էր կատարվել: Դեկտեմբերի 6-ին, ժամը 16-ի սահմաններում երեք երիտասարդ, թոշակառու մի կնոջ տուն էին մտել, ըստ կնոջ` զենքի սպառնալիքով հափշտակել ոսկյա իրեր, գումար և թանկարժեք ժամացույց՝ պատճառելով մոտ 2.000.000 դրամի նյութական վնաս:

Ավազակային հարձակում կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Բացահայտման գործում փոխգործակցում էին ոստիկանական տարբեր ստորաբաժանումներ, ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ մարզերից:

Խանութներից երկուսի տեսահսկող սարքերը ֆիքսել էին կասկածյալներին, բայց դիմակները թույլ չէին տալիս պարզելու նրանց ինքնությունը: Հարձակվողների կազմվածքը հուշում էր, որ ավազակային հարձակումները նույն հանցավոր խմբի գործն է:

Միջոցառումները շարունակվեցին և վերջին դեպքից ժամեր անց ոստիկանության Կոտայքի բաժնում ստացված տեղեկություններով պարզ դարձան ոչ միյան կասկածյալների ինքնությունը, այլև գտնվելու վայրերը:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ համագործակցելով, լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ ավազակային հաձակումները հնարավոր է կատարած լինեն չորս երիտասարդներ, որոնցից մեկը` Երևանի, մյուս երեքը Գյումրիի բնակիչներ էին: Դեկտեմբերի 7-ին կասկածյալները հայտնաբերվեցին և բերման ենթարկվեցին ոստիկանության Կոտայքի բաժին:
Գյումրեցիները Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին էին բռնվել: Իսկ Երևանի բնակիչը` Մայակովսկի գյուղում, որտեղ նրա թոշակառու տատն էր ապրում, և ըստ նախնական վարկածի` հենց ինքն էլ ուղղորդել էր ընկերներին հարձակվել տատի տան վրա:

Կասկածյալները ձերբակալվել են: Նրանց բնակարանների, մեքենաների և անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են օդամղիչ ատրճանակի նման մետաղական կառուցվածքով ատրճանակ, դիմակ, դանակ, կռփազենք, ձեռնոցներ, բջջային հեռախոսներ, փող, ժամացույց, լուսանկարող սարք և այլ իրեր, որոնք չեն բացառվում որ հափշտակված լինեն:

Հանագմանքները պարզվում են:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ