Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը միջազգային փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը միջազգային փորձագետների հետ քննարկել է հայկական 
խաղային շուկան

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանն ընդունել է ՊԵԿ-ի հրավերով Հայաստանի Հանրապետությունում գտնվող խաղային ոլորտի միջազգային փորձագետներ Մարտին Բրիտոնին և Ալեքսանդր Հաբեռլին: Քննարկանը ներկա է գտնվել նաև ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ժամանակ փորձագետները ներկայացրել են ՀՀ-ում խաղային ոլորտի ուսումնասիրության արդյունքում վերհանված խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ շնորհանդես: Մասնավորապես՝  ներկայացվել է լոկալ խաղասրահներում շահագործվող խաղային ավտոմատների տեխնիկական և ծրագրային ապահովման միջոցների, ինտերակտիվ խաղային հարթակների, վիճակախաղերի կազմակերպման և անցկացման համար նախատեսված պլատֆորմները և խաղային ծրագրային ապահովման միջոցների սերտիֆիկատացման համար նախատեսված նոր, միջազգային չափանիշներին համապատասխան չափորոշիչները, դրանց կիրառման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի մշակմանն ուղղված ՀՀ ՊԵԿ նախաձեռնությունը: Պարզաբանվել են չափորոշիչների հիման վրա սերտիֆիկատացված խաղային սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների կիրառմամբ խաղային ոլորտի կազմակերպիչներին և խաղացողներին ընձեռվող հնարավորություններն ու առավելությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել նաև «Պատասխանատու խաղ» հայեցակարգի մշակման և կազմակերպիչների կողմից պարտադիր կիրառման խնդիրներին, ինչի արդյունքում կապահովվի անվտանգ խաղային գործընթաց բոլոր մասնակիցների համար՝ առավելագույնս զերծ պահելով խաղացողներին խաղամոլությամբ տարվելու վտանգից:

Կողմերի միջև տեղի է ունեցել ակտիվ և արդյունավետ քննարկում ներկայացված տեղեկատվության շուրջ: Միջազգային չափորոշիչների համապատասխան սերտիֆիկացման համակարգի ներդրման գաղափարը հավանության է արժանացել առցանց խաղատների ներկայացուցիչների կողմից:

Քննարկման ավարտին որոշում է կայացվել շարունակել համագործակցությունը ոլորտի թափանցիկության և ցածր ռիսկայնության, փողերի լվացման բացառման և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ռիսկերի գնահատման ապահովման ուղղությամբ, ինչպես նաև անդրադարձ է կատարվել վերահսկող մարմնի կողմից բիզնես-գործընթացներին միջամտությունը նվազագույնի հասցնելու ճանապարհներին` վերահսկողությունն «աննկատ» ռեժիմով իրականացնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am