Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ընկերությունը կրթօջախների սննդամթերքը մատակարարել է տեխնիկական բնութագրի պահանջների խախտմամբ

Ընկերությունը կրթօջախների սննդամթերքը մատակարարել է տեխնիկական բնութագրի 
պահանջների խախտմամբ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, հանրակրթական հաստատություններում իրականացվող շարունակական վերահսկողության շրջանակներում, պարզել էին, որ Արարատի մարզի Նոյակերտ գյուղի և Արարատ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցների, Մասիս քաղաքի թիվ 1 և Ոսկետափ համայնքի մանկապարտեզների սննդամթերքի մատակարար «Եվա և Սյուզի» ՍՊԸ-ն այդ հաստատությունների խոհանոցներին սննդամթերքը մատակարարել է պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրի պահանջների խախտմամբ:

«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պայմանագրով նախատեսված 20 տոկոսանոց թթվասերի փոխարեն ընկերությունը բոլոր նշված հանրակրթական հաստատություններին մատակարարել է 18 տոկոսանոց բուսասերուցքային արտադրանք՝ պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով, իսկ Ոսկետափ համայնքի մանկապարտեզին՝ նաև բուսական յուղ պարունակող խտացրած կաթ և ռուսական արտադրության յոգուրտ՝ նախատեսված տեղականու փոխարեն:

«Հետագծելիության սկզբունքով ուսումնասիրելով «Եվա և Սյուզի» ՍՊ ընկերության գործունեությունը՝ պարզվել է, որ այս ընկերությանն են պատկանում նաև Երևանում գործող «Շիրակ» իրացման ցանցի խանութները: Դրանցում անցկացված վերահսկողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակույթյամբ ժամկետանց, ինչպես նաև մակնշման խախտումներով սննդամթերք: Ժամկետանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է, իսկ մակնշման խախտումներովը՝ հանվել իրացումից»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am