Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

2018 թվականին աշխարհում զենքի վաճառքներն ավելացել են 4,6 տոկոսով. SIPRI

2018 թվականին աշխարհում զենքի վաճառքներն ավելացել են 4,6 տոկոսով. SIPRI

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականին աշխարհի 100 խոշորագույն պաշտպանական ընկերությունների զենքի եւ ռազմական ծառայությունների վաճառքների ծավալն աճել Է 4,6 տոկոսով եւ կազմել 420 միլիարդ դոլար: Այդ մասին ասված Է Ստոկհոլմի Խաղաղության հիմնախնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) ամենամյա զեկույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զեկույցի համաձայն՝ 2002 թվականի համեմատությամբ 2018 թվականին վաճառքների ծավալը մեծացել Է 47 տոկոսով: Վարկանիշում առաջին հինգ տեղերն զբաղեցնում են Միացյալ Նահանգների ընկերությունները, առաջատարը Lockheed Martin-ն Է: ԱՄՆ-ի հինգ ընկերությունների վաճառքների ծավալը կազմել Է 148 միլիարդ դոլար (վաճառքների ընդհանուր ծավալի 35 տոկոսը): Ռուսաստանի տասն ընկերությունների բաժին Է ընկնում վաճառքների ընդհանուր ծավալի 8,6 տոկոսը (36,2 միլիարդ դոլար): Այս ցուցանիշը նվազել Է 2017 թվականի համեմատությամբ, երբ այն կազմում Էր 9,7 տոկոս: 2018 թվանկանին նկատվել Է Թուրքիայի ընկերությունների վաճառքների զգալի ավելացում՝ 22 տոկոս (2,8 միլիարդ դոլար): Փորձագետները դա կապում են իր պաշտպանական արդյունաբերությունն արդիականցնելու՝ Թուրքիայի ձգտման հետ: Զեկույցում տվյալներ ներկայացված չեն Չինաստանի ընկերությունների վաճառքների վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am