Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը գնահատել Է «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի հեռանկարները

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը գնահատել Է «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն առաջընթացի հույսեր ունի «նորմանդական քառյակի» գագաթնաժողովում, իր գերակայություններից մեկն Է համարում ուկրաինական ճգնաժամի խաղաղ եւ կայուն լուծումը, դեկտեմբերի 9-ին հայտարարել Է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երեք տարվա ընթացքում «նորմանդական ձեւաչափի» առաջին գագաթնաժողովը Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ֆրանսիայի նախագահների, ինչպես նաեւ Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ տեղի կունենա դեկտեմբերի 9-ին Փարիզում: «Հուսով ենք, որ այդ հանդիպմանը հնարավոր կլինի աշխատանքի շարունակումը եւ առաջընթացն ուկրաինական հակամարտության խաղաղ եւ կայուն լուծման համար: Դա ամենակարեւոր գերակայություններից մեկն Է, որոնք մենք պետք Է լուծենք Եվրամիությունում»,- Բրյուսելում ասել Է նա լրագրողներին՝ ԵՄ-ի երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման սկսվելուց առաջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am