Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

WhatsApp-ում հայտնվել Է նոր գործառույթ

WhatsApp-ում հայտնվել Է նոր գործառույթ
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WhatsApp մեսենջերն ստացել Է նոր գործառույթ, որը թույլ Է տալիս ստեղծել առաջադրանքներ եւ ստանալ համապատասխան հիշեցումներ: Նորամուծությունը ներկայացված Է whatsapp.any.do. կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գործառույթը, որն ստեղծվել Է Any.do հիշեցումների ծառայության հետ համատեղ, կոչվում Է WhatsApp Reminders ("WhatsApp Հիշեցումներ») եւ վճարովի բաժանորդագրությամբ հասանելի Է մեսենջերը տեղադրած բոլոր սարքերի համար:
Առաջադրանքն ստեղծելու համար անհրաժեշտ Է համապատասխան հաղորդագրություն ուղարկել Any.do բոտին՝ նշելով հիշեցման ժամանակը: Բացի այդ, առաջադրանքն ավտոմատ կազմելու համար կարելի Է ուղարկել մյուս զրուցակիցներից ստացված հաղորդագրությունները:
Ավելի վաղ տեղեկացվել Է WhatsApp-ի մշակողների կողմից նոր գործառույթի թեստավորման մասին, որը թույլ Է տալիս ավտոմատ կերպով հեռացնել օգտատիրոջ հաղորդագրությունը որոշակի ժամանակ անց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am