Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ինտեր»-«Ռոմա» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

«Ինտեր»-«Ռոմա» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց. Մխիթարյանը 
մասնակցեց հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի առաջնության 15-րդ տուրի շրջանաներում «Ռոմա»-ն Միլանում հյուրընկալվեց «Ինտեր»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվում էին անընդմեջ գրոհներով: Թիմերից ոչ մեկին ակնհայտ կերպով չէր հաջողվոմ գտնելու մեկ մեկու խոցելի օղակները: Ի վերջո թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսում առավել սուր գրոհում էր «Ինտեր»-ը, բայց շատ լավ էր գործում «Ռոմա»-ի  դարպասապահ Միրանտեն: Հանդիպման վերջնամասում գնդակին ավելի շատ տիրում էին «գայլերը»: «Ինտեր»-«Միլան»՝ 0:0:

Հայաստանի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց վերջնամասում՝ 88-րդ րոպեին:

«Ռոմա»-ն հաջորդ խաղը կանցկացնի Եվրոպայի լիգայում՝ մրցելով «Վոլֆսբերգեր»-ի հետ: Այդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 13-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am