Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունվար

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «...Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «...Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս 
անգամ ձեռիցս պրծար»

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «1908 թ. մայիսի 24-ին Կոմիտաս վարդապետը Էջմիածնից բանաստեղծին գրում է. «Սիրելի Յովհաննէս, ափսոս, որ Տփխիս եղած ժամանակս քեզ տեսնել չկարողացայ. պէտք է մի լավ ծեծէի։ Ա՜յ աղբէր, քեզ սպասելով՝ աչքս ջուր դառավ, չէ՞ որ դու ասել էիր, թէ Զատկի տօներից յետոյ կգաս մի քանի օրով։ Էսա Համբարձումն էլ անցաւ, դեռ դու չերեւացիր, եւ ես ստիպված, հույսս էլ կտրած, առա գրիչս, որ քեզ լավ հայհոյեմ, բայց ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»։ Այս նամակից մեկ ամիս անց Կոմիտասը 1908 թ. հունիսի 8-ին գրում է. «Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ի՞նչ է, որ մարդս նորանիցն վախենայ. ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբէրն իր ճտերով չէր կարող մուտք գործել… »։ Իսկ երբ Թումանյանը Մետեխի բանտում էր, 1909 թ. մարտի 4-ին իշխանուհուն ուղղված նամակում Կոմիտասը գրում էր. «Մեր Հովհաննեսի չարձակվելը շատ վատ տպավորություն թողեց վրաս, որքա՜ն զրկվում է մեր գրական բանաստեղծական կյանքը նորա անգործ բանտում ընկած լինելովը»»։

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ