Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բազումի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Բազումի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 5-ին, ժամը 16.15-ին, Վանաձոր քաղաքի Ռուբեն Սևակի անվան քաղաքային այգուց, թմրանյութ պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել 37-ամյա մի տղամարդ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, անձնական խուզարկությամբ նրա պայուսակից հայտնաբերվել է 10 և 20 մգ տարողությամբ 2 ներարկիչ, որոնցից մեկը լցված է եղել 8.5 մգ դեղնագորշավուն, իսկ մյուսը՝ 8 մգ սպիտակավուն մածուցիկ հեղուկով: «Տղամարդը հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն։ Ըստ նրա՝ զանգվածներից մեկը նավթիզին տեսակի դեղամիջոց է, իսկ երկրորդը դեզոմորֆին, որը պատրաստել է ինքը՝ ներարկմամբ օգտագործելու նպատակով:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am