Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունվար

Վրացական ընդդիմությունը Քութայիսում երթ Է անցկացնում արտահերթ ընտրությունների պահանջով

Վրացական ընդդիմությունը Քութայիսում երթ Է անցկացնում արտահերթ ընտրությունների պահանջով

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարյուրավոր բողոքողներ Վրաստանում առաջատար ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ միասին դեկտեմբերի 6-ին երթ են անցկացնում Քութայիս քաղաքում (Իմերեթի երկրամաս)՝ պահանջելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել համամասնական համակարգով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Imedi վրացական հեռուստաընկերությունը:

«Մեր պլանը Վրաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումն Է՝ համամասնական համակարգով, որից հետո երկրում կհաստատվի քաղաքացիական հաշտություն»,- ասել Է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Զուրաբ Մելիքիշվիլին Imedi-ին տված հարցազրույցում: Բողոքողները հավաքվել են Կիկվիձե զբոսայգում՝ ժամը 14:00-ին, որից հետո ուղեւորվել են դեպի երկրամասի վարչակազմի շենք, որտեղ պլանավորված են ելույթները: Քութայիսում հանրահավաքից առաջ բողոքի երթ Է տեղի ունեցել Բաթում քաղաքում: Այնտեղ մի քանի տասնյակ ցուցարարներ երթ են անցկացրել Մայիսի 26-ի զբոսայգուց մինչեւ Աջարիայի կառավարության շենքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ