Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հետազոտողները հայտարարել են ասպիրինի հակաքաղցկեղային հատկության մասին

Հետազոտողները հայտարարել են ասպիրինի հակաքաղցկեղային հատկության մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասպիրինի ոչ մեծ չափաբաժինները մեծացնում են քաղցկեղը հաղթահարելու շանսերը: Դա հետեւում Է ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտների հետազոտությունից: Գիտական աշխատությունը հրապարակված Է JAMA Network կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտողներն ուսումնասիրել են Միացյալ Նահանգների ավելի քան 140 հազար քաղաքացու վերաբերյալ տեղեկատվությունը, որը հավաքվել Է միջին հաշվով 12,5 տարվա ընթացքում, եւ պարզել, որ այն անձանց շրջանում, ովքեր շաբաթվա ընթացքում մեկից մինչեւ երեք անգամ ասպիրին են օգտագործել, մահացությունը ցածր Է եղել շագանակագեղձի, հաստ աղիի եւ ուղիղ աղիի, թոքերի եւ ձվարանի քաղցկեղի զարգացումից հետո: Ընդսմին, ինչպես ընդգծում են հետազոտողները, նման օրինաչափություն հայտնաբերվել Է միայն նորմալ քաշով մարդկանց մոտ. նորմայից ցածր կամ բարձր քաշ ունեցող փորձի մասնակիցների մոտ ասպիրինից նման արդյունք չեն գտել: Մինչդեռ բազմաթիվ կարգավորող մարմիններ, այդ թվում՝ ամերիկյան FDA-ն (Food and Drug Administration), չեն հանձնարարում կամ նույնիսկ արգելում են ասպիրին ընդունել, որովհետեւ այն կարող Է առաջացնել արնահոսություններ, ինսուլտներ եւ խոցերի հետ կապված բարդացումների հանգեցնել, քանի որ այն ուղեղի անոթներում եւ աղիներում թրոմբները լուծելու հատկություն ունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am