Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Գիտնականները նշել են քիչ եւ շատ քնելու վտանգը

Գիտնականները նշել են քիչ եւ շատ քնելու վտանգը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջ քնի բացակայությունը կարող Է սրտի հետ կապված խնդիրների հանգեցնել նույնիսկ այն մարդկանց մոտ, որոնք կանոնավոր կերպով ժամանակ են հատկացնում վարժանքներին եւ առողջ կենսակերպ են վարում: Այս եզրակացությանն են եկել Բոուլդերի Կոլորադոյի համալսարանի գիտնականները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է MedicalXpress-ը:

Յոթնամյա հետազոտության ընթացքում փորձագետներն ուսումնասիրել են 40-ից մինչեւ 69 տարեկան 461 հազար մարդկանց քնի ռեժիմը, գենետիկական տվյալները եւ բժշկական ցուցանիշները, որոնց մոտ երբեք չի եղել սրտի նոպա: Պարզվել Է, որ այն մարդիկ, որոնք օրական վեց ժամից պակաս են քնել, 20 տոկոսով ավելի շատ են ենթակա ինֆարկտի ռիսկին, քան նրանք, ովքեր քնել են վեցից մինչեւ ինը ժամ: Դրա հետ մեկտեղ նրանց մոտ, ովքեր քնել են ինը ժամից ավելի, սրտի նոպայի հավանականությունն աճել Է 34 տոկոսով: Հետազոտողները նշել են, որ վեցից մինչեւ ինը ժամ տեւողությամբ քունը գենետիկորեն սրտի հիվանդությունների նկատմամբ հակում ունեցող մարդկանց մոտ ինֆարկտի ռիսկը նվազեցնում Է 18 տոկոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ